Կալիֆորնիայի իշխանությունները հրաժարվել են Ֆլորիդայի օգնությունից՝ դադարեցնելու բողոքի ցույցերը
ԱՄՆ
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրաժարվել է ընդունել Ֆլորիդայի նահանգի օգնությունը՝ դադարեցնելու բողոքի ցույցերը Լոս Անջելեսում։ Այս մասին Miami Herald-ին հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Դիանա Քրոֆթս-Պելայոն։
«Հաշվի առնելով, որ գվարդիան ի սկզբանե պետք չէր, մենք մերժեցինք նահանգապետ Դեսանտիսի փորձը՝ վատթարացնելու առանց այն էլ քաոսային իրավիճակը, որն արդեն վատացել էր իր կուսակցության առաջնորդի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից»,- ասել է նա։
Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր գործընկերոջն օգնություն է առաջարկել քաղաքում իրավիճակը կարգավորելու հարցում, սակայն մերժում է ստացել։ Հաղորդվում է, որ խոսքը Ֆլորիդայի գվարդիայի՝ շրջան ուղարկելու մասին էր։
Դաշնային դատավորը մերժել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հայցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Լոս Անջելեսի ռազմականացումը անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)