Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագիրը պատրաստ է
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագիրը պատրաստ է և ներկայումս սպասում է վերջնական հաստատմանը երկու երկրների ղեկավարների մակարդակով։
«Չինաստանի հետ մեր գործարքը պատրաստ է և սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ու իմ վերջնական հաստատմանը»,- գրել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը հավելել է, որ Չինաստանը ԱՄՆ-ին կմատակարարի հազվագյուտ հողային մետաղներ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան կողմն, ընդհանուր առմամբ, ստանում է մաքսատուրքերի 55%-ը, իսկ Չինաստանը՝ 10%-ը։
Հունիսի 9-ին Լոնդոնում կայացել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակի բանակցությունների հերթական փուլը երկկողմ առևտրում հակասությունների վերացման շուրջ։
Չինաստանի պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Հե Լիֆենգը, որին ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)