Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Նիկոլայ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի և 40-ամյա Էդգար Բ․-ի վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)