ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի բոլոր բազաները բերել է լիակատար զգոնության
ԱՄՆ
Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները բերվել են լիակատար զգոնության։ Այս մասին հայտնում է Military Observer տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է նաև, որ Պենտագոնն Իրանից պոտենցիալ հարված է ակնկալում, եթե Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ամերիկյան «Ալ Դաֆրա» ավիաբազայում սկսվել է ոչ հիմնական անձնակազմի տարհանումը։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ-ը պատրաստվում է Իրաքում դեսպանատան մասնակի տարհանմանը տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների ավելացման պատճառով։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)