ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Նրա շնորհավորանքները տարածել է Պետդեպարտամենտը։
Նա ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելու իր հանձնառությունը՝ հանուն Ուկրաինայի հետ խաղաղության։
Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների։
«Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ռուս ժողովրդին ավելի լուսավոր ապագայի ձգտումներում աջակցելուն», - ասված է շնորհավորանքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)