Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները համատեղ կմասնակցեն պանելային քննարկման
Քաղաքական
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերներ կողմից կազմակերպվում է առաջին անգամ։
Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:
Պանելային քննարկումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին և հասանելի կլինի ուղիղ հեռարձակմամբ, որի հղումը կտրամադրենք լրացուցիչ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում