Գեղամ Նազարյանը Փաշինյանի դեմ իրականացվող գործընթացին չի միանա
«Այն, ինչ նախաձեռնվել է, այնքան անլուրջ գործընթաց է. ես հասկանում եմ, որ նպատակը ոչ թե իմպիչմենտն է, այլ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանլով հարցին՝ կստորագրի՞ Փաշինյանին անվստահություն հայտնելու փաստաթղթի տակ։
«Ես իմ ստորագրությունը դնել կամ չդնելու հարց չեմ տեսնում, որովհետև ինձ նույնիսկ չեն էլ դիմել, որ ես ստորագրեմ կամ ոչ։ Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ այս իրավիճակն է ստեղծվել։ Ես հետևում եմ այս պրոցեսին՝ ով, ինչ է ասում, իրար ինչ մեղադրանքներ են ներակայացնում։ Ես նաև հասկացել եմ, որ որևէ մեկը որևէ ստորագրություն չի էլ դրել։ Այնպես որ հենց հասնի իմ ստորագրությանը, ու ես տեսնեմ, որ պրոցեսը լուրջ է, ու կա թեկնածու, որն իրոք կարող է լինել վարչապետի թեկնածու, այլ ոչ թե մեկին գտել են, ստիպել են կամ համոզել են, որ այս դերը խաղա...։ Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն։ Երբ կլինի լուրջ պրոցես, կարծիքս կհայտնեմ»,–ասաց Նազարյանը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)