Իրանում կսկսվեն լայնամասշտաբ զորավարժություններ․ Իրանի ԶՈւ
Իրան
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հրամայել է սկսել համազգային զորավարժությունների շարքը, հաղորդում Է Mehr-ը:
«Բաղերիի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է մեծացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստվածությունն ու զսպման ներուժը», - նշում Է գործակալությունը:
Լրատվականը պարզաբանել է՝ այս տարի կանոնավոր զորավարժությունների ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել, զորավարժությունները պետք է օգնեն Իրանին արձագանքել աճող տարածաշրջանային սպառնալիքներին և հակառակորդների գործողություններին: