Քննարկում ունեցանք տարածաշրջանային զարգացման շուրջ․ Հնդկաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Միրզոյանին
Հասարակություն
Ուրախ եմ այսօր Մարսելում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին X-ում գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Օգտակար քննարկում ունեցանք մեր սերտ համագործակցության և տարածաշրջանային զարգացման շուրջ»,- նշել է նա։