Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»
Սպորտ
Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»։ 51-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի սիցիլիական ակումբի հետ: Այս մասին հայնում է La Gazzetta dello Sport-ը:
Ինձագին նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Պիզայում», որի հետ բարձրացավ Ա սերիա:
Բարձրագույն դիվիզիոնի նորեկը որպես փոխհատուցում կստանա 700 հազար եվրո:
«Պալերմոն» Բ սերիայի նախորդ մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը: