Բելգիացի մասնագետը հավակնում է գլխավորել Մոսկվայի ՑՍԿԱ-ն
Սպորտ
Բելգիացի մարզիչ Կարել Գերարտսը դարձել է ՑՍԿԱ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։
Գերարտսը ներկայումս ազատ գործակալ է և նախկինում աշխատել է Գերմանիայի «Ունիոն» և «Շալկե» ակումբներում։ Նա դիտարկվում է որպես լուրջ թեկնածու ռուսական ակումբի մարզչական շտաբը գլխավորելու համար։
Նախկին գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը հունիսի 9-ին լքեց պաշտոնը և շարունակելու է իր կարիերան՝ գլխավորելով Հունաստանի ԱԵԿ ակումբը։ ՑՍԿԱ-ի մյուս հավակնորդների թվում նշվում են նաև Իգոր Օսինկինը և Մատեաս Ալմեյդան։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)