Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում․ Fars
Հասարակություն
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի տարածքին։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության համակարգեր։
Գործակալության տվյալներով՝ հարվածները տեղի են ունեցել Խամենեիի նստավայրի և Պաստերի հրապարակի հարակից տարածքում գտնվող Իրանի նախագահի գրասենյակի շրջանում։
Պաշտոնական հաստատումներ այս տվյալների վերաբերյալ դեռ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին