Իրանը հայտնում է Իսրայելում խոցված թիրախների մասին
Հասարակություն
Իրանն օդային հարված է հասցրել Իսրայելի ռազմական նախարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն։
Ըստ աղբյուրի՝ իսրայելական հակաօդային պաշտպանության մարտկոցները, որոնք տեղակայված են այլ հատուկ թիրախների շուրջ, նույնպես շարքից հանվել են նախքան հրթիռների արձակումը ամենակարևոր թիրախների վրա:
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավիահարվածները սկսվելուց հետո կարճ հայտարարությամբ նշել է, որ իսրայելական տասնյակ օբյեկտներ, այդ թվում ՝ ռազմական օբյեկտներն ու ավիաբազաները, խոցվել են կետային հարվածներով:
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հունիսի 13-ի երեկոյան պատասխան հարվածների շարք են սկսել Իսրայելի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)