Իրանական հրթիռը հարվածել է Թել Ավիվի միջուկային հետազոտությունների կենտրոնին
Իրան
Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Թել Ավիվի միջուկային հետազոտությունների կենտրոնին, հաղորդել է համաարաբական Al-Mayadeen արբանյակային հեռուստաալիքը։
Կենտրոնի վրա հարվածը ֆիքսվել է տեսախցիկներով. հրթիռը թռել է 50 հարկանի շենքի վրա՝ չնայած Իսրայելի ՀՕՊ ուժերի հակազդեցությանը։
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարանին և Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն վայրերին։ Սպանվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված էր Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ։
Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իսրայելի կողմից միջուկային և ռազմական օբյեկտների դեմ գործողության։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է «զանգվածային ավերածությունների» մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան