Ուկրաինացի զինվորականները թակարդում են հայտնվել
Քաղաքական
Ռուսական «Կենտրոն» խմբավորման 80-րդ տանկային գնդի հարձակողական ջոկատի հրամանատար Իլհոմ Պետերը պատմել է, թե ինչպես ռուսական ուժերը հաջողությամբ խաբել են Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումներին՝ Դոնեցկի մարզի Պետրովսկոյում մուտք գործելիս։
Նրա խոսքով՝ ռուսները ձևացրել են, թե հարձակվում են բնակավայրի հյուսիսային կողմից, մինչդեռ իրականում հիմնական ուժերը մոտեցել են հարավից՝ շրջապատելով ուկրաինացի զինվորներին։ Այս մարտավարությամբ ռուսական կողմը միաժամանակ փակել է ճակատագրական ելքերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն շրջանում ռուսական մյուս ստորաբաժանումը՝ 90-րդ տանկային դիվիզիան, ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈՒ կազմում կռվող արտասահմանցի վարձկանների մի խումբ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)