Իրանը հայտարարել է Իսրայելի հերթական F-35 կործանիչի խոցման մասին
Քաղաքական
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը հերթական անգամ խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող F-35 կործանիչ, հայտնում է երկրի պետական հեռուստաընկերությունը։ Ըստ տվյալների՝ ինքնաթիռը խոցվել է Իրանի արևմտյան շրջաններում, իսկ օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս գալ՝ նրա ճակատագիրն այս պահի դրությամբ անհայտ է։
Նախքան դեպքը, Իսրայելի ՊՆ-ն հայտնել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Թել Ավիվն իր հերթին սկսել էր հակահարվածային գործողություններ՝ նշելով, որ նպատակն է վերացնել «սպառնացող վտանգը», հայտնում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Թեհրանը հրապարակել էր կադրեր, որոնցում, ըստ պնդումների, պատկերված է օդաչուի վայրէջքը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)