Զելենսկին մեղադրել է Պենտագոնին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությունները ԱՄՆ-ի ռազմական աջակցության կրճատման մասին նվազեցնում են ուկրաինացիների մարտական ոգին։ Նա այս մասին խոսել է Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Հեգսեթի հայտարարություններն այնքան ծանր էին, որ «ավելի ցավոտ էին, քան փամփուշտը»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի մենակ մնալու հավանականությունը լուրջ հարված է բնակչության տրամադրվածությանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պենտագոնը մտադիր է կրճատել 2026 թվականի ռազմական օգնության բյուջեն, ինչը կարող է ազդել Ուկրաինային մատակարարվող զինատեսակների քանակի վրա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)