Ռուս ուխտավորները Մեքքայում արգելափակվել են Իսրայել–Իրան հակամարտության պատճառով
Քաղաքական
Ավելի քան 300 ռուս ուխտավոր, որոնք կատարել են ուխտագնացություն Մեքքայում և Մեդինայում, չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ Իսրայելի և Իրանի միջև աճող ռազմական հակամարտության պատճառով։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչությունը (ԴՈՒՄ), ուխտավորները ներկա պահին գտնվում են ԱՄԷ-ի և Հորդանանի տարանցիկ օդանավակայաններում։
ԴՈՒՄ-ի փոխնախագահ Ռուշան Աբբյասովը նշել է, որ թեև Սաուդյան Արաբիայից Մոսկվա ուղիղ չվերթները գործում են, կան ուշացումներ։ Իսկ ԱՄԷ-ում և Հորդանանում գտնվող ուխտավորներին ժամանակավոր տեղավորել են հյուրանոցներում՝ «Մուսլիմ Տուր» պաշտոնական տուրօպերատորի և ավիաընկերությունների աջակցությամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին, ինչին հաջորդել էին Իրանի հրթիռային պատասխանները՝ ուղղված Թել Ավիվին, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)