Թուրք դերասանուհին հաղթել է Աննա Մաքսիմին
Այլ
«Մեծ հաղթանակներին հաջորդում են նաև փոքրիկ պարտություններ։ «Եվրասիա» կինոփառատոնում ֆիլմը մրցութային ծրագրում էր։ Գիտեք, որ ֆիլմում ընդգրկված էր նաև 2016 թվականի քառօրյա պատերազմից դրվագներ և, չնայած նրան, որ ֆիլմի ցուցադրության ընթացքում և հետո հնչեցին ծափահարություններ, ֆիլմը որևէ մրցանակի չարժանացավ, իսկ լավագույն դերասանուհի տիտղոսին արժանացավ թուրք դերասանուհին։ Մնացյալը լռություն է։ Համենայն դեպս, հայկական օրհներգի ներքո ադրբեջանցիների ներկայությամբ հնչող օտարազգի հանդիսատեսի ծափերը ավելի խոսուն էին, քան որևէ մրցանակ»,-այս մասին գրել է դերասանուհի Աննա Մաքսիմը։