Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել
Հասարակություն
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 75 կմ հատվածում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորը Վրաստանի քաղաքացիներ են և ամուսիններ։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել