Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը
Հասարակություն
Իրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցնում է իր աշխատանքը, հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին։
«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը։ Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ», – հայտնել է դիվանագիտական առաքելությունը։
Ավելի վաղ դեսպանատունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ աշխատում են ռուսաստանցիներին Իրանից տարհանելու հարցի շուրջ։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին