Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Հասարակություն
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ, հայտարարել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։
«Վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշվում է հաղորդագրության մեջ։