Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Կանադայում ընթացող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ում խոսքերը փոխանցել են նախագահական մամուլի ֆոնդը։
Բացի Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից՝ Թրամփը նախատեսում է զրուցել նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումի հետ։
G7-ի գագաթնաժողովը, որը ներառում է ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, տեղի կունենա հունիսի 15-17-ը Ալբերտա նահանգի Կանանասկիս հանգստյան գոտում։ Թրամփը ավելի վաղ ժամանել է Կանադա՝ մասնակցելու միջոցառմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)