Բյուջեի դեֆիցիտն այս տարի այն 5.5 տոկոս է. ՀՀ ֆինանսների նախարար
Հասարակություն
Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի, իսկ 2030–ին` 1.5 տոկոսի։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ) բնութագրեց որպես հավակնոտ և խիզախ փաստաթուղթ. «Ինչու եմ այդպես համարում, որովհետև մենք ՄԺԾԾ–ով ցույց տվեցինք բյուջեի դեֆիցիտը կրճատելու մեր հանձնառությունը»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ 2025–ի բյուջեով նախատեսված դեֆիցիտը 5.5 տոկոս է։
Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ նախատեսված կրճատումը որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)