Թրամփը ոստիկանությանը կոչ է արել ուժեղացնել անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ջանքերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ներգաղթի և մաքսային մարմիններին (ICE) ուժեղացնել ջանքերը՝ Լոս Անջելեսից, Չիկագոյից և Նյու Յորքից անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ուղղությամբ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ այս և այլ քաղաքները Դեմոկրատական կուսակցության ուժային կենտրոնի առանցքն են, որտեղ անօրինական ներգաղթյալներն օգտագործվում են իրենց ընտրողների բազան ընդլայնելու, ընտրակեղծիքներ անելու և «բարեկեցության պետությունը» ամրապնդելու համար՝ խլելով լավ վարձատրվող աշխատատեղերն ու նպաստները ԱՄՆ քաղաքացիներից։
Թրամփն ասել է, որ վարչակազմին հանձնարարել է բոլոր ջանքերն ուղղել զանգվածային միգրացիայի ալիքը «հետադարձելու» համար։ Քաղաքական գործչի խոսքով՝ միգրացիան «երրորդ աշխարհի դիստոպիաների է վերածել երբեմնի հովվերգական քաղաքները»։
Նախագահը հավելել է, որ ICE-ի աշխատակիցները ցուցաբերել են անհավանական ուժ՝ իրականացնելով ԱՄՆ պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ զանգվածային արտաքսումը։