ԱՄՆ լիցքավորող ինքնաթիռները զանգվածաբար լքում են բազաները Իրանի հակամարտությանը մասնակցելու համար
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի վերալիցքավորող ինքնաթիռներն աննախադեպ քանակությամբ լքում են իրենց բազաները՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է Military Watch Magazine (MWM) ամսագիրը։
Խոսքը KC-135 և KC-46 ինքնաթիռների մասին է: Նրանք լքում են ԱՄՆ-ի մայրցամաքային բազաները: Երկուշաբթի գիշերը 30 լիցքավորող ինքնաթիռ արդեն մեկնել է ԱՄՆ-ից։
«ԱՄՆ ռազմաօդային ուժերը աննախադեպ զանգվածային KC-135 և KC-46 օդային լիցքավորող ինքնաթիռներ են տեղակայել Ատլանտյան օվկիանոսում, ինչը լուրջ ենթադրությունների տեղիք է տվել, որ ինքնաթիռը կարող է նախատեսված լինել իսրայելաիրանական պատերազմին մասնակցելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։