Իրանում խոսել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պարտավորություններից
Իրան
Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին և կարծում է, որ նման զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Lenta-ն։
«Որպես մի երկիր, որը հանդիսանում է Միջուկային զենքի չտարածման պայմանագիր ստորագրող երկիր, մենք գիտակցում ենք մեր պարտավորությունները և կարծում ենք, որ միջուկային զենքը չպետք է գոյություն ունենա Արևմտյան Ասիայի ոչ մի պետության մոտ», - ասել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Իրանը միշտ հանդես է եկել այն բանի օգտին, որ Մերձավոր Արևելքը զերծ լինի զանգվածային ոչնչացման զենքերից: