Իրանը կրկին երկարաձգել է ներքին և միջազգային թռիչքների արգելքը
Իրան
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային ավիաչվերթների դադարեցումը մինչև հունիսի 17-ի ժամը 02:00-ը։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը, փոխանցում է Mehr գործակալությունը։
«Երկրի օդային տարածքը փակ է մինչև հունիսի 17-ի ժամը 02:00-ը (Երևանի ժամանակով՝ 02:30-ը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այս Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ ոչնչացրել է իրանական բոլոր հրթիռների 33%-ը։