Միջուկային զենքի կողմնակիցներն Իրանի քաղաքականության մեջ տեղ չունեն․ նախագահ Փեզեշքիան
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու կողմնակիցները «տեղ չունեն հանրապետության քաղաքականության մեջ», գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք չի ստանա և չի ձգտում այն ստեղծել։ Նախագահը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը բազմիցս մատնանշել է դա։
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ տեղ չունի ցանկացած ոք, ով կզբաղեցնի այս քաղաքականությանը չհամապատասխանող դիրքորոշում»,- ընդգծել է Փեզեշքիանը։