Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են

Հասարակություն

NEWS.am-ի տեղեկություններով՝  կառավարությունում դժգոհություններ են հասունանում  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը սկսել է չվստահել Հարությունյանին և վերջինիս երաշխավորած կադրերին, որոնք վերջին ամիսներին իսկական գլխացավանք են դարձել այս իշխանությունների համար:

Միայն վերջին մեկուկես ամսում Հարությունյանի կադրերց երկուսը կալանավորվել են աղմկահարույց գործերի շրջանակներում:

Մասնավորապես ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով մայիսի 6-ին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը, որն, ըստ մամուլի՝ այդ պաշտոնում էր նշանակվել Արայիկ Հարությունյանի «ջանքերի» արդյունքում: Նախքան ՍԱՏՄ պետ նշանակվելը Դանիելյանը զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել ՍԱՏՄ-ում կատարված չարաշահումների առնչությամբ՝ անհաջող նշանակման հարցում քննադատելով նաև Արայիկ Հարությունյանին:

Իսկ հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի ընտանքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝  նախորդ շաբաթ Նորագավիթում Ռազմիկ Մկրտչյանը այլ անձանց հետ ՔՊ երիտթևի ներկայացուցիչներից մեկի տանը ծեծի է ենթարկել ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին: Միջադեպի մասին անմիջապես տեղեկացել են Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը և պահանջել Մկրտչյանին՝ ազատման դիմում գրել:

Ուշագրավ է, որ ՔՊ-ական Տիգրան Մակարյանը ժամանակին ակտիվ պայքարում էր, որպեսզի Ռազմիկ Մկրտչյանը նշանակվեր թաղապետ: Նա անգամ իր  էջում գրառում էր կատարել, որ եթե թաղապետ նշանակվի այլ թեկնածու, ինքը նոր պայքար է սկսելու ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ:

26 տարեկանում Շենգավիթի թաղապետ նշանակված Ռազմիկ Մկրտչյանը ևս համարվում է շենգավիթցի Արայիկ Հարությունյանի հովանավորյալը: Նախքան  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը, նա որևէ տեղ  չէր աշխատել և հանրությանը հայտնի էր, որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալող ակտիվիստներից:

Մկրտչյանի անունը կապված է 2020-ին Շենգավիթի համայնքապետարանի աշխատակցին ծեծի ենարկելու, 2021 թվականի ապրիլին Արագածի փողոցում իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ ծեծկռտուքի մասնակցելու հետ: Առավել ուշագրավը, սակայն Մկրտչյանի ղեկավարած վարչական շրջանի աշխատակազմում վերջերս բացահայտված ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներն ու ձերբակալություններն են: Աղմկոտ բացահայտումներից հետո Մկրտչյանն իր էջում գրել էր. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»:

Արդարության համար նշենք, որ որպես համայնքի ղեկավար, Մկրտչայնն այս տարիներին հասցրել է էական փոփոխություններ իրականացնել Շենգավիթում՝ նորոգվող բակերից ու խաղավայրերից մինչև մանկապարտեզներ, սակայն հանրությունը թաղապետին ավելի շուտ հիշում է նրա անվան հետ կապված սկանդալակին պատմություններով:

Ի դեպ՝ Ռազմիկ Մկրտչյանի ֆեյբուքյան էջը ողողված է 2018-ի հեղափության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով: Սակայն, անգամ այս իշխանություններին մինչև վերջ ծառայելն ու հանուն ՔՊ-ի ժամանակ առ ժամանակ թիարխում հայտնվելը չփրկեցին երիտասարդ թաղապետին պատասխանատվությունից և «օրենքի սահմաններից դուրս կատարված քայլը», փաստորեն ավարտվեց կամ գուցե սկսվեց կալանավորմամբ:

Ի դեպ՝ մեր տեղեկություններով, իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև Ռազմիկ Մկրտչյանին պատկանող գույքերը:

Թաղապետի պաշտոնում նշանակվելուց հետո Մկրտչյանը Արագածի փողոցի ծայրամասում՝ Հրազդան գետին նայող ձորի պռնկին մեծ առանձնատուն է կառուցել, որն ըստ հայտարարագրի՝ ձեռք է բերվել  վարկային միջոցներով, սակայն իրավապահներին տեղեկություններ են հասել, որ նրա ընտանիքի հետ փոխկապակցված այլ գույքեր ևս ձեռք են բերվել նրա կառավարման օրոք, որոնք, սակայն հայտարարգրում ներկայացված չեն:

Վերջին տարիներին իր կապիտալը բազմապատկել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը վերջին տարիներին ձեռք է բերել երկու հողամաս՝  Կոտայքի մարզի Նաիրի և Տավուշի մարզի Իջևան համայնքներում, ինչպես նաև Երևանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից 36 միլիոն 323,902 դրամով բնակարան: Բոլոր գույքերը Արայիկ Հարությունյանը տնօրինում է միանձնյա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված