ՏԿԵՆ-ը քննարկել է Հայաստան-Գերմանիա ապակենտրոնացված համագործակցության հարցերը
Հասարակություն
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունեցա Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ Հայտնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․
«Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։
Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։
Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը»,- նշել է նա։