Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ 

Հարվածել Եկեղեցուն՝ նշանակում է խարխլել երկրի անվտանգությունը և սպասարկել հակահայկական ուժերի շահերը․ հայտարարություն

Հասարակություն
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
16.06.2025թ. 
 
Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հընթացս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հրապարակայնորեն հնչեցնելով սպառնալիքներ, արժանապատվությունը վիրավորող ու մարդու իրավունքները ոտնահարող արտահայտություններ՝ միաժամանակ կոպտորեն խախտելով հանրային էթիկայի նորմերը:
 
Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների և մեր անմիջական հարևանությամբ ծավալվող խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում փոխանակ լծվելու երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը և պետական ու հանրային դիմադրողականության ամրապնդմանը, ուղղակի ողբերգական է, որ Հայաստանի իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ Եկեղեցու դեմ:
 
Փաստացի, նախաձեռնված է Եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ, որն ունի համակարգված բնույթ և տեղի է ունենում վարչապետի կարգավիճակի անօրինական գործադրմամբ կամ չարաշահումով:
 
Այս գործողություններն ակնհայտորեն հակասահմանադրական են, որևէ ձևով չեն համադրվում Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների գործունեությունը չխոչընդոտելու վերաբերյալ օրենսդրական պահանջների հետ: Դրանք կոպտորեն ոտնահարում են մարդու անձնական կյանքի իրավունքի պաշտպանության միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պահանջները:
 
Եկեղեցին ունի իր ներքին կառավարման իրավունքը՝ դարերի ընթացքում ձևավորված կանոններով ու սրբազան ավանդույթներով, և որևէ պետական մարմին կամ պաշտոնյա Եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասություն չունի:
Եկեղեցականներին վարկաբեկելու միջոցով նախաձեռնված այս անօրինական գործողություններն ուղղված են եկեղեցու և ազգային շահերի դեմ, որոնք խորացնում են հանրության մեջ պառակտումն ու բաժանարար գծերը՝ թուլացնելով և վերացնելով պետության դիմադրողականությունը, ինչն ի վերջո հանգեցնելու է պետականության կորստի:
 
Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր հավատքի, ինքնության ու միաբանության միջնաբերդն է, մեր ազգի գոյության հենասյունը:
 
Հարվածել Եկեղեցուն, փորձել վարկաբեկել Սրբազան այս հաստատությունը՝ նշանակում է խարխլել երկրի անվտանգությունը և սպասարկել հակահայկական ուժերի շահերը:
 
Սահմանադրական իրավասու մարմիններից պահանջում ենք, որ համարժեք միջոցներ ձեռնարկեն՝ վարչապետի և նրան հարող անձանց հակաօրինական քայլերն անհապաղ կանխարգելելու և արձանագրված դեպքերի առնչությամբ համապատասխան հակազդեցության միջոցներ կիրառելու նպատակով:
Որպես Եկեղեցու նվիրյալ զավակներ` մենք հնարավոր իրավական բոլոր միջոցներն օգտագործելու ենք ապահովելու համար մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային նվիրական արժեքների իրավական պաշտպանությունը և զերծ պահելու դրանք բոլոր տեսակի ոտնձգություններից:
 
Աստված պահապան մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն և մեր Հայրենիքին:
 
Գևորգ Դանիելյան Gevorg Danielyan
Արման Թաթոյան Arman Tatoyan
Ռուբեն Մելքոնյան Melkonyan Ruben
Վարուժան Գեղամյան Варужан Гегамян
Գագիկ Ղազինյան
Հայկ Ալումյան Hayk Alumyan
Վարդան Պողոսյան
Վարդան Այվազյան Vardan Ayvazyan
Սիմոն Բաբայան Simon Babayan
Ալվինա Գյուլումյան Alvina Gyulumyan
Արմինե Ֆանյան Армине Фанян
Լարիսա Ալավերդյան
Դավիթ Անանյան Davit Ananyan
Տարոն Սիմոնյան Taron Simonyan
Արտակ Ապիտոնյան Artak Apitonian
Սիրանուշ Սահակյան
Արա Զոհրաբյան
* Հայտարարությունը բաց է միանալու համար
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին
Ամենադիտված