«Բանակից փողով ազատվելու» նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ. Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց իր իսկ նախագծին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
1 կողմ, 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը չներառեց լիագումար նիստերի օրակարգ։
Կողմ քվեարկած միակ անձը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն է։ Հայկ Սարգսյանն ինքը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին։
Նշենք, որ այս նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)