Թրամփը հրաժարվել է պատասխանել ԱՄՆ-ի՝ Իրանի հակամարտությանը միջամտության վերաբերյալ հարցին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է ասել, թե ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կարող է պատերազմի մեջ մտնել Թեհրանի հետ։ Սպիտակ տան YouTube ալիքը հեռարձակել է ամերիկացի առաջնորդի ելույթը։
«Ես չեմ ուզում խոսել այդ մասին»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վախենում է, որ ամերիկյան բանակը կոնֆլիկտի մեջ կմտնի Իրանի հետ, քանի որ դա կարող է ազդել Թրամփի նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա։
«Միաժամանակ, նա հանրապետականների շրջանում «բազեների» ճնշման տակ է»,-նշում են լրագրողները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)