Բանտարկյալները փախել են Թեհրանի բանտից (տեսանյութ)
Իրան
Բանտարկյալները մայրուղով փախել են Թեհրանի արևմուտքում գտնվող բանտից։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
«Իրանական ընդդիմադիր ալիքները գրում են զանգվածային փախուստի մասին: Դիզելաբադի կենտրոնական բանտի մոտ նկարահանված կադրերում երևում է՝ ինչպես են մարդիկ արագ քայլում մայրուղով»,- ասվում է զեկույցում:
Ըստ ԶԼՄ-ների՝ բանտարկյալները բանտի վրա հարձակումների պատճառով՝ արագ փախել են։ Բանտի աշխատակիցները, ովքեր խուճապի մեջ են հայտնվել հարձակումների ժամանակ, ուշադրություն չեն դարձրել նրանց։ Բացի այդ, կա մեկ այլ վարկած, որ հրթիռը հարվածել է շենքին, ինչի պատճառով՝ բանտարկյալները անկարգություններ են հրահրել։
Երրորդ վարկածի համաձայն՝ ականատեսների նկարահանած կադրերում վազում են ոչ թե բանտարկյալները, այլ հիվանդ մարդիկ, ովքեր լքել են թմրամոլների վերականգնողական կենտրոնը։
Տեսանյութը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը