Հուսով եմ` կհանդիպենք. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հայ տաքսիստին
Այլ
Իտալական Sportitalia պարբերականի լրագրող Տանկրեդի Պալմերին Լոս Անջելեսում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքերը։
Տաքսու հայ վարորդը լրագրողի հետ զրույցում ասել է, թե որքան հիացած է Մխիթարյանով ու շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին։
«Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես»,- ասել է վարորդը։
Ի պատասխան՝ Հենրիխ Մխիթարյանը տեսախցիկի առաջ հայերենով արձագանքել է.
«Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, ու մի օր կհանդիպենք։ Հաջողություն»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)