Հունգարիան հայտարարում է՝ Ուկրաինայի չանդամակցելն է կանխել ՆԱՏՕ-Ռուսաստան բախումը
Քաղաքական
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ ՆԱՏՕ-ին հաջողվել է խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ բախումից, քանի որ Ուկրաինայի անդամակցության հարցը հանվել է օրակարգից։ Նրա խոսքով, «ռացիոնալությունն է գերակշռել», և առաջիկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (Հաագա, հունիսի 24-25) առաջնահերթությունը կլինի դաշինքի ներքին ամրապնդումը և հավաքական պաշտպանությունը։
Սիյարտոն ընդգծել է, որ սա կլինի 2022-ից ի վեր առաջին գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը չի լինի հիմնական թեման։
Politico-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հաագայի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի անդամ երկրները կհաստատեն Կիևին շարունակական աջակցություն, սակայն առանց հստակ ժամկետների Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)