ԱՄՆ կոնգրեսականը առաջարկել է ներկայացնել Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Էրլ Քարթերը առաջարկել է Դոնալդ Թրամփին ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու գործում ունեցած դերի համար։ Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի նախաձեռնությունը, որը նա արդեն ներկայացրել է Նոբելյան կոմիտեին։
Քարթերի խոսքով՝ նախագահ Թրամփի ազդեցությունն առանցքային է եղել այդքան արագ հրադադարի հաստատման հարցում, որը նախկինում շատերը համարում էին անհնարին։ «Նրա դերը վճռորոշ է եղել այս գործընթացում», — նշել է նա։
Հիշեցնենք՝ վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը շոշափելի ազդեցություն է ունեցել միջազգային շուկաների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)