ՄԱԳԱՏԷ-ն բացահայտել է ԱՄՆ հարվածների հետևանքները Իրանին
Քաղաքական
ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված հարվածների անցքերը գտնվում են ստորգետնյա սրահների հատվածում, որտեղ նախկինում իրականացվել է ուրանի հարստացում և պահպանվել են նյութեր։ Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ ներսում գրանցվել է տեղային ռադիոակտիվ և քիմիական արտահոսք, սակայն օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չկան։
ՄԱԳԱՏԷ-ն ընդգծել է, որ տարածաշրջանում մտահոգություն կա նման հարվածների հնարավոր ռադիոլոգիական հետևանքների կապակցությամբ։ Գործակալությունը շարունակում է հետևել իրավիճակին՝ վերահսկելով օբյեկտների անվտանգության մակարդակը։
Ավելի վաղ էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը պահպանվել է, քանի որ ՄԱԳԱՏԷ-ն չի արձանագրել ռադիացիոն արտահոսքեր ո՛չ ստորգետնյա, ո՛չ էլ վերերկրյա կառույցներում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)