Զելենսկու և Թրամփի հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է Հաագայում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսվում է այս չորեքշաբթի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հաագայում։ Այս մասին հայտնել է Barron's պարբերականը՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի։
Հանդիպման ընթացքում, ըստ աղբյուրի, կողմերը քննարկելու են ռազմական համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացումը։
Նշենք, որ Հաագայում ընթացող գագաթնաժողովը միտված է քննարկելու ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանական ռազմավարությունը և դաշինքի անդամների հետագա քայլերը Ուկրաինայի աջակցության ուղղությամբ։