ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները փորձում են զերծ պահել Զելենսկուն և Թրամփին հրապարակային շփումներից
Քաղաքական
The Washington Post-ի տեղեկություններով՝ Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի ներկայացուցիչները փորձում են հրապարակայնորեն հեռու պահել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Թերթը նշում է, որ այս քայլը պայմանավորված է Թրամփի բացասական վերաբերմունքով ուկրաինացի առաջնորդի հանդեպ։
Ճանապարհին դեպի Հաագա Թրամփը հայտնել էր լրագրողներին, որ «հնարավոր է» հանդիպի Զելենսկու հետ գագաթնաժողովի շրջանակում։ Մինչդեռ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ իր այցի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն է, և Թրամփի հետ հանդիպումը, թեև կարևոր, չի պայմանավորում իր մասնակցությունը գագաթնաժողովին։
Եթե հանդիպումը կայանա, կողմերը նախատեսում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորություններն ու Կիևի նկատմամբ աջակցությունը ուժեղացնելու ուղիները։