Նոր հարված է հասցվել Դնեպրում գտնվող «Յուժմաշ» ռազմարդյունաբերական գործարանին
Քաղաքական
Դնեպրում (նախկինում՝ Դնեպրոպետրովսկ) նոր հարված է արձանագրվել «Յուժմաշ» ռազմարդյունաբերական գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնել է «Օպերացիա Z: Ռազմական թղթակիցներ» Telegram-ալիքը՝ նշելով, որ այս գործարանը կարևոր դեր ունի Ուկրաինայի հրթիռային ծրագրում։ Այստեղ մասնավորապես հավաքվում են «Նեպտուն» տեսակի թևավոր հրթիռները։
Հիշեցնենք, որ դեռևս 2024-ի նոյեմբերին առաջին անգամ կիրառված «Օրեշնիկ» հրթիռների թիրախներից մեկը նույնպես եղել էր հենց «Յուժմաշ»-ը։ Այդ հարվածից հետո գործարանի մի շարք արտադրական հատվածներ վնասվել էին։
Այս իրադարձությունների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է քննարկել Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հետ նոր հնարավոր պատժամիջոցներ՝ «Օրեշնիկ» հրթիռների արտադրողներին սահմանափակելու նպատակով։