Երեք զբոսաշրջիկ մահացել են ջրվեժից ցատկելիս
Արտակարգ Պատահար
Ամերիկյան The New York Post-ի տվյալներով՝ երեք զբոսաշրջիկ մահացել են Կալիֆորնիայի Սիեռա Նևադա լեռներում գտնվող Ռաթլսնեյք ջրվեժում լողալու փորձից։ Հունիսի 18-ին վեց հոգուց բաղկացած խումբը ժամանել էր Դոնների լեռնանցքի մոտ գտնվող անտառ և 3-ժամյա արշավից հետո նրանցից երեքը՝ 44-ամյա Մեթյու Էնթոնին (Նյու Յորք) և 50-ամյա Վալենտինո Կրեուսը ու Մեթյու Շենեկերը (Լոս Անջելես), որոշել էին ցատկել ջրվեժի մեջ։
Ցատկից հետո նրանք չեն կարողացել դուրս գալ ջրից և մահացել են։ Դեպքի մասին հայտնել է Պլասերի շրջանի շերիֆի գրասենյակը։
Ոստիկանությունը և փրկարարները դեպքի վայրում իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն տղամարդկանց կյանքը փրկել հնարավոր չի եղել։ Նշվում է, որ տարածքը համարվում է վտանգավոր՝ ջրի ուժեղ հոսքերի և ժայռոտ հատվածների պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ