Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը 

Ես եկեղեցի չեմ այցելում, ես աթեիստ եմ. Նիկոլայ Ծատուրյան

Հասարակություն

hraparak.am-ը գրում է․

Տևական ժամանակ է` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցուն, եկեղեցականներին անվանում է` «պոռնկաբարոներ», Գարեգին Բ-ին մեղադրում է կուսակրոնության ուխտը դրժելու մեջ, պնդում է, որ Կաթողիկոսը դուստր ունի, ուստի պետք է լքի Վեհարանը, անգամ հանձնաժողով է ձևավորել, որպեսզի նոր Կաթողիկոս ընտրի, սակայն ՀՀ սահմանադրությունը հստակ տարանջատում է եկեղեցին իշխանությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր, նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ գրառումներ է անում Կաթողիկոսի և այլ հոգևորականների մասին: Այսօր` ժամեր առաջ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կտրիճ Ներսիսյան, այսինքն՝ մնացել եք մի քանի պոռնկաբարո «հոգեւորականների» հույսի՞ն։ Ինչո՞ւ մինչեւ հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված «Զարեհ քահանա» կոչվածը եւ Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլեւ Ձեր։ Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին»։ Դրանից առաջ էլ գրել էր. «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»։ Ժամեր առաջ էլ գրել էր. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։ Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։ Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելեւէջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս եւ աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության եւ պահեցողության մեջ է լինում, եւ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։ Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգեւորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգեւորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից եւ Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։ 
Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։ 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետեւորդներին եւ նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգեւորականներին հորդորում եմ հստակ ձեւակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը եւ դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»։
Փաշինյանի այս գարնանային սրացումների եւ եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի մասին որոշ մտավորականներ դիրքորոշումներ են հայտնում, որոշները լռում են, սակայն անգամ Նիկոլ Փաշինյանին աջակցող որոշ արվեստագետներ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք միջամտելու եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև` հրապարակավ նման բառապաշարով խոսելու: Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դասախոս Նիկոլայ Ծատուրյանին «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց թեմայի մասին:

- Պարոն Ծատուրյան, ի՞նչ կարծիք ունեք եկեղեցի-իշխանություն պատերազմի մասին:

- Անկեղծ ասած, ես չեմ հետևում նրանց: Ոչ մի բանի հետ գործ չունեմ:

- Որպես ՀՀ քաղաքացի Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրում:

- Ես ի՞նչ գործ ունեմ է: Ես եկեղեցի չեմ այցելում, ես աթեիստ եմ:

- Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիք ունեք Գարգեին Բ-ի մասին: Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր հայհոյում է վերջինիս:

- Իյա: Լավ եթե ուզում եք իմանալ, ասեմ` ես միայն Վազգեն կաթողիկոսին եմ հարգում, հարգում եմ նաև Խրիմյան Հայրիկին, միայն այդ երկուսին եմ ընդունում, մնացածին` չէ:

- Բայց նրանք երկուսն էլ մահացել են:

- Այո, բայց ժամանակին ապրել են և ես նրանց հարգում ու գնահատում եմ:

- Օրինակ` ինչո՞վ էր Վազգեն Կաթողիկոսը ավելի լավը: Վստա՞հ եք, որ եթե Վազգեն կաթողիկոսը ողջ լիներ այս արշավը նրա նկատմամբ էլ չէր ծավալվի:

- Վազգեն կաթողիկոսը քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն իր գործն էր անում:

- Պատմաբանները պնդում են, որ Հայ առաքելական եկեղեցին դարերով պետության դեր է կատարել, երբ հայերը պետականություն չեն ունեցել, ստո՞ւմ են պատմաբանները:

- Այո, հիմա բոլորն էլ ստում են:

- Գարեգին Բ-ն, Ձեր կարծիքով, խառնվո՞ւմ է քաղաքականությանը:

- Այո, բա ի՞նչ է անում, ի՞նչ գործ ունի նա քաղաքականության հետ:

- Ինչպե՞ս է արտահայտվում դա: Չխոսի՞ Արցախի, հայ ռազմագերիների մասին:

- Այ ցավդ տանեմ, ես ասում եմ` աթեիստ մարդ եմ, դա արդեն ամեն ինչ ասում է, էլ բան չունեմ ասելու:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ
Ամենադիտված