Իրանին հարվածները ամրապնդում են միջուկային ծրագիր մշակելու վճռականությունը․ արտգործնախարար Արաղչի
Իրան
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիան միայն ամրապնդել է Թեհրանի վճռականությունը՝ զարգացնելու իր միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ուղղված ագրեսիան «դրական» ազդեցություն կունենա միջուկային ծրագիրը զարգացնելու ցանկության վրա։ Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները «ամրապնդում են Թեհրանի կամքը»՝ այն դարձնելով «ավելի վճռական և համառ»։ Նախարարը հավելել է, որ իր երկիրը լուրջ ջանքեր է գործադրել այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի համար։
«Դրա համար մեր ժողովուրդը դիմացավ պատժամիջոցներին, այս խնդրի պատճառով՝ մեր ազգին պատերազմ է պարտադրվել։ Ակնհայտ է, որ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այդ տեխնոլոգիաներից», - ասել է Արաղչին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան