Քաղաքագետը բացահայտել է՝ արդյոք Մասկը նոր կուսակցություն կստեղծի ԱՄՆ-ում
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը նոր կուսակցություն չի ստեղծի Միացյալ Նահանգներում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության պատճառով, քանի որ երկրում ազդեցություն ունեն միայն դեմոկրատներն ու հանրապետականները։ Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը։
«Կարծում եմ՝ չափազանցված է Իլոն Մասկի ներկայիս հայտարարությունը Թրամփի վարչակազմի հետ ինչ-որ նոր խոշոր հակամարտություն անվանելը։ Միանշանակ, չարժե սպասել Միացյալ Նահանգներում որևէ երրորդ ազդեցիկ կուսակցության ի հայտ գալուն», - ասել է Դուդակովը։
Մասնագետը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում երրորդ ուժ ստեղծելու փորձեր արդեն արվել են, բայց ամերիկյան ընտրական համակարգը նախատեսված է երկկուսակցական համակարգի համար, այդ իսկ պատճառով՝ նման ձեռնարկությունները ձախողվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)