Հաքերները սկսել են կոտրել հայտնի ականջակալներ՝ Bluetooth-ի անվտանգության բացերի պատճառով
Այլ
Կիբերանվտանգության մասնագետները բացահայտել են մի շարք թերություններ Bluetooth տեխնոլոգիայում, որոնք հնարավորություն են տալիս հաքերներին կոտրել անլար ականջակալներ և ձեռք բերել անձնական տվյալներ։ Ինչպես գրում է BleepingComputer-ը, խնդիրը կապված է Airoha ընկերության կապի համակարգի հետ, որը կիրառվում է բազմաթիվ հայտնի մոդելներում։
Վտանգի տակ են հայտնվել 29 հայտնի մոդելներ՝ ներառյալ Beyerdynamic, Bose, Sony, Marshall, Jabra, JBL, Jlab, MoerLabs և Teufel ապրանքանիշերը։ Հարձակվողները կարող են օգտվել այս բացերից՝ միանալով սարքին Bluetooth-ով, լսել հեռախոսազրույցներ կամ գողանալ օգտատիրոջ տվյալները։
Չնայած այս հնարավորությանը, մասնագետները նշում են, որ նման հարձակումը պահանջում է հատուկ սարքավորումներ և առաջադեմ հմտություններ։ Արտադրող ընկերությունը արդեն պատրաստել է ծրագրային թարմացում՝ խնդիրը լուծելու համար։