Թրամփը խոստացել է Նեթանյահուի հետ քննարկել Իրանի դեմ «անսովոր հաջողությունը»
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Գազայի հակամարտությունը և Իրանի միջուկային ենթակառուցվածքի դեմ ԱՄՆ հարվածները։ Նրա խոսքով՝ խոսքը գնում է «անսովոր մեծ հաջողության» մասին։
Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածը Իրանի վրա եղել է «փայլուն» և այն կարելի է նկարագրել ընդամենը մեկ բառով՝ «ոչնչացում»։ Նա նաև հավելել է, որ նման ճշգրիտ գործողություն չի եղել տարիներ շարունակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանին մեղադրել էին Գերմանիայում հրեաների դեմ հնարավոր ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ՝ օգտագործելով իրանական ծագմամբ դանիացի գործակալի, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)