Զելենսկին աջակցություն է հայտնել Ալիևին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հայտարարել նրա հանդեպ լիակատար աջակցություն՝ Ռուսաստանի հետ աճող լարվածության պայմաններում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի և նրա տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած աջակցության համար։
Զրույցի ընթացքում Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ Ադրբեջանին ու նրա քաղաքացիներին սպառնալիքներ հղելու մեջ։ Նա նաև կոչ է արել պարզել Եկատերինբուրգում ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալությունների բոլոր հանգամանքները, գրում է Лента.ру-ն։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինա-Ադրբեջան տնտեսական, էներգետիկ և հումանիտար համագործակցության հեռանկարները։ Ավելի վաղ Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանում Ռուսաստանի ԱԳՆ է հանձնել բողոքի նոտա՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրավախախտման կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)