Բրիտանիան դատապարտել է ընդդիմադիր գործիչների դեմ դատավճիռները և կանչել է Վրաստանի դիվանագետին
Քաղաքական
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Գեորգի Սագանելիձեին՝ Թբիլիսիի դատարանի կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչներին ազատազրկման դատապարտելու գործի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, բրիտանական կողմը դատավճիռները գնահատել է որպես իշխանությունների կողմից այլակարծության ճնշում։
Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ նման քայլերը հակասում են Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին և խաթարում են երկրի սահմանադրական պարտավորությունները։ Նա նաև անդրադարձել է «Վրացական երազանք» կուսակցության քննադատություններին միջազգային գործընկերների հասցեին՝ դրանք համարելով անընդունելի։
Ավելի վաղ Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց կողմնակիցները անցկացրել էին բողոքի ակցիա՝ պահանջելով ազատ արձակել այն քաղաքացիներին, որոնք ձերբակալվել էին ընդդիմադիր ցույցերի ընթացքում։ Ակցիային մասնակցել էր նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)